Բոբ Մենենդեսը Թուրքիային մեղադրել է հայերին սպանելու համար Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը շարունակվում է, Անկարայի կողմից ԱՄՆ-ից F-16-ների և արդիականացման սարքավորումների գնման վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Kurdistan24-ը:

Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 11-ի հայտարարությանը, որում նա ասել էր «եթե Աթենքը հանգիստ չմնա, մենք կհարվածենք»։

Սենատում ելույթ ունենալով ՝ Մենենդեսը Էրդողանի հայտարարությունների մասին ասել է.

«Դա ոչ միայն մտահոգիչ է, այլեւ անընդունելի»։

Իր ելույթի ժամանակ Մենենդեսը ցույց է տվել Էրդողանի լուսանկարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ՝ ասելով.

«Բացի Էրդողանի՝ իր երկրում իրականացվող ճնշումներից, նրա դիվանագիտական ​​քաղաքականությունը նույնպես բացարձակապես սարսափելի է: Եթե մարդու իրավունքների ոտնահարման դեմ կանգնելը ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, եթե խաղաղ հայ բնակչությանը սպանելու համար Ադրբեջանին զենքով աջակցության դեմ լինելը ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, ասելը, թե Թուրքիան պետք է ճանաչի Հարավային Կիպրոսը և հարգի Հունաստանի տարածքային ամբողջականությունը ինձ դարձնում է

Էրդողանի թշնամին, ապա ես հպարտությամբ կկրեմ այդ կոչումը»,-հավելել է նա:

«Որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ ես չեմ հաստատի F-16-ների վաճառքը, քանի դեռ Էրդողանը չի դադարեցնի իր ագրեսիվ պահվածքը ողջ տարածաշրջանում»,- ասել է Մենենդեսը։

Հայերեն العربية English Русский Türkçe

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները