ՀՀ իշխանությունը ձեռքի տակ եղած բոլոր միջոցներն օգտագործում է Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ բացելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն այսպես կոչված բնապահպանական խնդիրների քողի ներքո Լաչինի միջանցքը փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում. սա է հիմնական նպատակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե Ադրբեջանը ի՞նչ է պահանջում Լաչինի միջանցքը բացելու համար:

«Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացվի, հումանիտար ճգնաժամից խուսափեն Արցախում ապրող հայերը և արագ հանգուցալուծում ստանա ստեղծված ճգնաժամը»,- պատասխանեց Արմեն Գրիգորյանը:

Արձագանքելով ԱԽ քարտուղարին՝ Ագնեսա Խամոյանն ասաց, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավոր: Թեև, ըստ պատգամավորի, իշխանությունները հրաժարվել են դրանից, բայց Կառավարության ծրագրում այդպես է ամրագրված, և չկա որևէ փաստաթուղթ, որով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է Արցախի Հանրապետության երաշխավորը լինելուց: Պատգամավորը հետաքրքրվեց, թե իշխանությունը ի՞նչ է արել, ի՞նչ է անում և ի՞նչ է առաջարկում Լաչինի միջանցքը բացելու համար և ինչպե՞ս է դրսևորվում Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անվտանգության երաշխավոր դառնալու հանգամանքը, Գրիգորյանը պատասխանեց.

«Դա ձեր գնահատականն է, որ իշխանությունը հրաժարվել է: Եթե Կառավարության ծրագրով Հայաստանի Հանրապետությունը այդպիսի պարտավորություն է ստանձնել, ապա Հայաստանը շարունակում է այդ պարտավորությունը կատարել: Բազմապիսի են այդպիսի պարտավորությունները, որոնք կատարում է Հայաստանը: Հաշվի առեք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը, և կոչ եմ անում, որպեսզի ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատի, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան և անվտանգ երթևեկություն: Նաև աշխատում ենք Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի: Այս սադրանքը, որը կազմակերպել է Ադրբեջանը, որը, ինչպես նշեցի, էթնիկ զտման նպատակ ունի, պետք է զգոն պահի բոլորին: Այս առումով կարող եմ ասել, որ իշխանությունը իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- ընդգծել է Գրիգորյանը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է