Քաղաքականություն

Փալոնը միացել է իր գործընկերներին՝ Բայդենին կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը

1 րոպեի ընթերցում

Փալոնը միացել է իր գործընկերներին՝ Բայդենին կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:

«Ես գործընկերներիս հետ միասին նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով նրան գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց», - գրել է Փալոնն իր Twitter-ի էջում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը՝ ԱՄՆ կոնգրեսական Ադամի Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը: Կոնգրեսականները նշել էին, որ եթե նման իրադրությունը շարունակվի, ապա անխուսափելի կդառնա մարդասիրական աղետը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում