Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Լաչինի միջանցք չի մտել․ Տոյվո Կլաար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պարզաբանում է ներկայացրել տեսանյութի առնչությամբ, որում երևում էր, թե ինչպես են Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն աշխատում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարը թեմայի վերաբերյալ գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում։

«Տարածվում է տեսանյութ, թե ինչպես են ԵՄ դիտորդները դիտարկում Լաչինի միջանցք տանող ճանապարհը։ Այդ պահին նրանք գտնվել են հսկիչ-անցագրային կետի մոտ՝ հայ-ադրբեջանական սահմանից մոտավորապես 1․2 կիլոմետր հեռավորության վրա։ ԵՄ դիտորդական առաքելությունը՝ իր մանդատին համապատասխան, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և Լաչինի միջանցք չի մտել»,- պարզաբանել է Կլաարը։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների աշխատանքը ոչ հեռու այն հատվածից, որտեղից փակ է Լաչինի միջանցք տանող ճանապարհը։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

Հայերեն English Русский

COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Պետական մարմինները ԱԲ ծրագրերի իրականացման համար կկարողանան օգտվել 181 հզոր գրաֆիկական պրոցեսորից

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը

Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար

Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը

«Վեոլիա Ջուր»-ը հերքում է խմելու ջրի որակի վերաբերյալ պնդումները

Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը

Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից