Տնտեսություն

Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիների շրջանում գերակշռում են ռուսաստանցիները

3 րոպեի ընթերցում

Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիների շրջանում գերակշռում են ռուսաստանցիները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության անշարժ գույքի շուկայում ընթացիկ տարվա առաջին ամսվա 10 ամիսներին գրանցվել է 166 հազար 486 գործարք: Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 տոկոսով; «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը:

«Շուկայում ակտիվացումը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ, որը հանգեցրել է անշարժ գույքի գների աճին: Հոկտեմբեր ամսին Հայաստանում բնակարանների գները, միջինացված, 2021 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 12.9 տոկոսով: Մարզերում գների աճի միջինացված ցուցանիշը կազմում է 19.1 տոկոս»,-ասաց Արման Պետրոսյանը:

Արման Պետրոսյանը նկատեց, որ անշարժ գույքի շուկան առաջինն է արձագանքում տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին: Քանի որ վերջին 9 ամիսներին 14.1 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել, հետևաբար դա իր հերթին ազդել է գնողունակ-պահանջարկի վրա: Շուկայի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև հիփոթեքային բարենպաստ պայմաններով ծրագրերը:

Հաճախ քաղաքացիների մոտ տեսակետներ են շրջանառվում այն մասին, որ օտարերկրացիների ներհոսքը Հայաստան իր ազդեցությունն է թողել բնակարանների գների վրա: Մասնագետը նշեց, որ իրականում գործարքների կառուցվածքում օտարերկրացիների մասնաբաժինը շատ քիչ տոկոս է կազմում և չի կարող ընդհանուր շուկայի գների վրա մեծ ազդեցություն թողնել:

«2022 թվականի առաջին 10 ամիսներին Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք է բերվել ընդամենը 1581 անշարժ գույք: Այն ընդհանուր գործարքների 3.6 տոկոսն է կազմում: Ասեմ, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից հիմնականում ձեռք են բերվում բնակարաններ, հողամասեր, բնակելի տներ»,-ասաց Արման Պետրոսյանը: Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիները հիմնականում Ռուսաստանից են, որին հաջորդում է ԱՄՆ-ն, Իրանը: Օտարերկրացիները հիմնականում Երևանում են գույք ձեռք բերել, այնուհետև՝ Կոտայքում:

Հայաստանում ընդհանուր գործարքների կառուցվածքում գերակշռել են օտարման, ժառանգության, գրավադրման գործարքները, համապատասխանաբար, 38.3, 19.3, 13 տոկոս: Գործարքների քանակի աճ է գրանցվել ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում: Ամենաակտիվը եղել է Երևան քաղաքը, որտեղ իրականացվել է 53 հազարից ավելի գործարք: Հաջորդ ակտիվ մարզը Կոտայքն է, այնուհետև Արմավիրը, Արարատը: Գործարքների տեսանկյունից համեմատաբար պասիվ մարզը Վայոց ձորն է: Այստեղ գրանցվել է հանրապետության ընդհանուր գործարքների ընդամենը 2 տոկոսը:

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում