Քաղաքականություն

Դա չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և խախտի ուժերի հավասարակշռությունը. Զախարովան՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին

1 րոպեի ընթերցում

Դա չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և խախտի ուժերի հավասարակշռությունը. Զախարովան՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական սերտ համագործակցության վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան թեմային անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն հաստատել գործընկեր երկրների հետ, բայց մենք ելնում ենք նրանից, որ դա չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Այս թեզը մենք պարբերաբար հասցնում ենք տարածաշրջանում մեր գործընկերներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում