Միջանցքը փակել են մարդիկ, ովքեր ծառայում են Ադրբեջանի բանակում. Արցախում վստահ են՝ բնապահպանական հարցերն ընդամենը պատրվակ են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ակնհայտ են համարում, որ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու քայլը բնապահպանական որևէ հարցի հետ կապված չէ. Ադրբեջանի համար դա ընդամենը պատրվակ է: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի ասուլիսների սրահում կայացած ասուլիսի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ բնապահպանական կեղծ հիմնավորումներով Լաչինի միջանցքը փակել են մարդիկ, ովքեր ծառայում են Ադրբեջանի բանակում, հատուկ ծառայություններում: Բաբայանի խոսքով՝ այդ ամենը բեմադրություն է, և վաղը կուղարկեն հեծանվորդների, մյուս օրն՝ այլ արտիստների: «Եթե իրենք ինչ-որ բնապահպանական խնդիրներ ունեն, այդպե՞ս են վարվում: Մենք էլ իրենց բնապահպանական շատ հարցեր ունենք: Բոլորդ քաջատեղյակ եք, թե ինչպիսի ֆոսֆորային ռումբեր է Ադրբեջանն օգտագործել 44-օրյա պատերազմի ժամանակ: Զեկույցներ կան, այդ ամենն արձանագրված է: Եթե հարց են ուզում քննարկել, դրան ձև կա, ոչ թե գալ փակել, կաթվածահար անել. երեխաներ կան, որոնք հիվանդ են, սնունդ է պետք, դեղորայք է պետք և այլն: Նրանք բապահպանական հարցը ի հաշիվ ցեղասպանության ե՞ն իրականացնում: Այդ բնապահպանության պատրվակի տակ նրանք վաղն ասելու են, որ պետք է փակեն Կաշենի հանքը, իսկ սա մեր տնտեսության կարևորագույն լոկոմոտիվներից մեկն է, որը բոլոր բնապահպանական նորմերը պահպանում է»,- եզրափակեց Բաբայանը:

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն էլ ընդգծեց, որ բնապահպանական հարցերը զուտ պատրվակներ են: «Բացի նրանից, որ Կաշենի հանքը միջազգային բոլոր ստանդարտները պահպանում է, նաև Կաշենի հանքը շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա է ադրբեջանական ամենամոտիկ բնակավայրից և որևէ ջրային ռեսուրսի մոտ չի գտնվում: Հետևաբար, իրականում նույնիսկ այս պատրվակը հիմնավոր չէ: Այնինչ, մենք հիմնավոր տարբեր խնդիրներ ունենք բարձրաձայնելու, այդ թվում՝ բնապահպանական, ջրային ռեսուրսների կառավարման տեսանկյունից, որոնց ադրբեջանական կողմը պետք է պատասխանի: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ սա ուղղակի պատրվակ է, ցանկացած պահի այլ պատրվակնր կարող են կիրառվել Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց Բեգլարյանը:

Հայերեն English Français

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP