Այս հաղթանակը միայն իմը չէ, այն Ֆրանսիայի ժողովրդինն է. «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղթող

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի իջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն Oh Maman! երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը Լիսանդրոն ասաց, որ շատ երջանիկ է հաղթանակի առթիվ: «Հպարտանում եմ իմ թիմով, իմ պարողներով, որոնք իմ ընկերներն են, որոնց հետ ընտանիք ենք: Ես շնորհակալ եմ իմ ընտանիքին ու այն մարդկանց, որոնք ինձ վստահել ու հավատացել են»,-նշեց նա ու հավելեց՝ շատ էր ցանկանում հաղթել մրցույթում:

Նա ընդգծեց, որ հաղթանակի շնորհիվ ավելի առաջ կարող է գնալ: Լիսանդրոն կարծում է՝ իր մրցանակը միայն իրենը չէ, իր թիմինն է, Ֆրանսիայի ժողովրդինն է, այն մարդկանցն է, ովքեր քվերակել են իր օգտին:

Լիսանդրոն ավելի վաղ նշել էր, որ Հայաստանից իր հետ լավաշ է տանելու և հաղթանակ: «Չգիտեմ, թե քանի լավաշ եմ տանելու ինձ հետ: Վստահաբար՝ շատ: Սակայն շատ ոգևորված եմ հատկապես այս մրցանակով»,-շեշտեց երգիչը:

Նա Հայաստանը գեղեցիկ երկիր է ամարում ու սիրում է հայ ժողովրդին, սակայն կարծում է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը այս անգամ պետք է Ֆրանսիա գնար:

Խոսելով մրցությում Հայաստանի ատվիրակ Նարեի ասին՝ երգիչը շեշտեց, որ Նարեին միանգամից է սիրել: Կարծում է, որ նա շատ ավ անձնավորություն է, հրաշալի արտիստ է: Երգիչն ասաց, որ իր մտքում անընդհատ կրկնում է Նարեի Dance երգը: «Հավանում եմ նաև Պորտուգալիայի, Իտալիայի և մյուս պետությունների ներկայացուցիչների կատարումները»,-նշեց Լիսանդրոն՝ բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնելով դրական էներգիայի ու աջակցության համար:

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը, շնորհավորելով Լիսանդրոյին, ասաց, որ նրա կատարումը հիանալի էր ու փայլել են ամբողջ շաբաթվա ընթացքում:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ շնորհավորեց Լիսանդրոյին ու հիշեցրեց, որ 2021-ին Հայաստանի պատվիրակ Մալենան հաղթեց հենց Ֆրանսիայում կայացած մրցությում: «Ստացվեց այնպես, որ մենք մրցույթը վերադարձնում ենք Ֆրանսիա: Ձեր համարն իսկապես հրաշալի էր»,-ասաց նա ու շնորհավորեց նաև մրցույթի մյուս մասնակիցներին, Հայաստանի պատվիրակ Նարեին, որը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

20-րդ հոբելյանական «ՄանկականԵվրատեսիլին» մասնակցեցին 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց միավորեց «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է:

Մասնակիցերկրներն էին Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Սերբիան,Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել