Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բիշքեկ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բիշքեկում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Լուսանկարը՝ Sputnik_Kyrgyzstan