Չեմ վիճարկում, որ կարող էր ավելի լավ լուծում տրվել․ ԿԳՄՍ նախարարն՝ ամանորյա լուսավորության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով շենքերի վրա առաջացածբոլոր անցքերը կվերականգնվեն ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Քաղաքապետարանը հայտարարել է, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքովբոլոր վնասները կվերականգնվեն։ Այդ մասով աշխատանքները կատարվել են քաղաքապետարանի պատվերով, և պարոն Ավինյանը (Երևանի փոխքաղաքապետ-խմբ) ևս ասել է այդ մասին, և ես կասկած չունեմ, որ նրանք իրենց ասածը կանեն»,- ասաց Դումանյանը։

Հարցին, թե ինչու՞ նախապես հանձնաժողով չէր կազմվել, և Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ չէր դիմել, նախարարը պատասխանեց․

«Այդ ամենը՝ որպես ժամանակավոր կառույց, չի դիտարկվել գիտամեթոդական նիստի օրակարգում։ Եթե դա լիներ մշտական կառույց, ապա կքննարկվեր գիտամեթոդաբանական խորհրդում, նոր կստանար հավանություն»,- նշեց նախարարը։

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ամանորյա լուսավորության մասով, միգուցե, իր մոտ ավելի լավ գաղափար լիներ։

«Չեմ վիճարկում, որ կարող էր ավելի լավ լուծում տրվել, բայց այս լուծումը պետք չէ վերածել անդառնալի գործընթացի։ Վստահ եմ, որ ամեն ինչ կվերականգնվի, և խնդիր չի լինի»,- եզրափակեց Դումանյանը։

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres