Մշակույթ

Կազանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառմանը ներկայացվել է համաշխարհային ժառանգության պահպանության հայկական փորձը

2 րոպեի ընթերցում

Կազանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառմանը ներկայացվել է համաշխարհային ժառանգության պահպանության հայկական փորձը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին:

Դեկտեմբերի 4-9-ն անցկացվող միջոցառմանը ներկայացել են պատվիրակություններ ավելի քան 30 երկրներից: Հայկական կողմից համաժողովին մասնակցում են ԿԳՄՍ և Շրջակա միջավայրի նախարարությունների, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ու Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Հայաստանը նախապատրաստել է երկու զեկուցում Մետաքսի մեծ ճանապարհին միջնադարյան Հայաստանի դերի և պատմահնագիտական ժառանգության պահպանության ոլորտում ունեցած փորձի մասին:

Այցի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է նաև Կազանի ժողովուրդների բարեկամության տան հայկական կենտրոնի ղեկավարությանը և ծանոթացել գործունեությանը:

Թաթարստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են երկու երկրների հաջող փորձը և համագործակցության հեռանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում