Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Պրահայի քառակողմ հայտարարության մասին Լավրովի խոսքերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Պրահայի քառակողմ հայտարարության հետ կապված Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը նշել էր, որ Պրահայի հայտարարությամբ Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ ե՞ն Լավրովի այս խոսքերը, Սիմոնյանը պատասխանեց.

«Այդ հայտարարության մեջ Լավրովը պատմում էր մի տարբերակի մասին, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք Լավրովի տարբերակ։ Ինքը (Սերգեյ Լավրովը- խմբ․) ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակը կար, և՝ ի հեճուկս հենց իր իսկ հայտարարության, ռուս լրագրողների հետ իմ ասուլիսի հայտնի տեսանյութը փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը՝ ճիշտ չէր»,- ասաց Սիմոնյանը։

Իսկ ինչ վերաբերվում է Պրահայի քառակողմ հայտարարությանը, ապա Սիմոնյանը նշեց, որ այդ հայտարարությամբ Արցախը որևէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս։

«Այնտեղ կա նախատեսված ձևաչափ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է ունենան երկխոսություն։ Ասեմ ավելին, դրա մասին նույնպես խոսվել է։ Ինչ-որ պահի ինչ-որ տարբերակ եղել է, որի դեպքում Արցախը դուրս էր մնում գործընթացից, և Հայաստանի Հանրապետությունը այդ տարբերակը մերժել է և չի մտել այդ խոսակցության մեջ»,- եզրափակեց Սիմոնյանը։

Հայերեն English Français Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը