Պաշտոնական

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-6-ը կգործուղվի Մոսկվա՝Ռուսաստանի Դաշնություն:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից: Պատվիրակությունը գործուղվում է Մոսկվա՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումարի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյան, արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը, աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտ Զինա Զալիկյանը, ԱԺ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում