Իրանը մտադիր է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնություններ ձևակերպել մեկ ամսվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մեկ ամսվա ընթացքում կկարգավորի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ սահմանված ընթացակարգերը: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքահորերի փոխնախարար, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:

«Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության շուրջ վերջնական համաձայնությունները՝ դա կարող Է դրական գործոն լինել, որը կազդի համատեղ համագործակցության վրա», - ասել Է նա Սանկտ Պետերբուրգում ընթացող «Ռուսաստանցի արդյունաբերող» միջազգային համաժողովում:

Փոխնախարարի խոսքով՝ Իրանը նաև շահագրգռված Է Եվրասիական տնտեսական միության հետ գործընկերության բնագավառում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում և պատրաստ Է տրամադրել իր ծովային նավահանգիստների ենթակառուցվածքը համապատասխան նախագծերի իրականացման համար:

«Ռուսաստանցի արդյունաբերող» համաժողով-ցուցահանդեսը, որը նվիրված Է արդի պայմաններում արդյունաբերության պետական աջակցությանը և ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելուն, տեղի Է ունենում Պետերբուրգում: Համաժողովին մասնակցում են ավելի քան 220 բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ձեռնարկություններ, զարգացման ինստիտուտներ, տեխնիկական համալսարաններ Ռուսաստանի ավելի քան 35 տարածաշրջաններից և 10 երկրներից՝ Աբխազիայից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև Լատինական Ամերկայի և Կարիբյան ավազանի երկրներից:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում