Տիեզերագնացները ժամանել են Չինաստանի տիեզերակայան՝ նոր ժամանակաշրջանի սկիզբ դնելով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի երեք տիեզերագնացները բարեհաջող կերպով հասել են Չինաստանի տիեզերակայան՝ փոխարինելու այնտեղ գտնվող անձնակազմին: Սա Չինաստանի տիեզերագնացության պատմության մեջ անձնակազմի առաջին ռոտացիան է, որով մեկնարկում է Երկրի ցածր ուղեծրում երկրորդ տիեզերակայանի գործունեությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

«Շենչժոու-15» (Աստվածային նավ) տիեզերանավը և նրա երեք ուղևորներին ուղեծիր է հասցրել Long March-2F հրթիռը, որը մեկնարկել է Ցզյուցյուան կոսմոդրոմից երեքշաբթի երեկոյան՝ տեղի ժամանակով ժամը 23:08-ին: Թռիչքը տևել է 6 ժամից ավելի: «Շենչժոու-15»-ը 11 առաքելություններից վերջինն է: Նախորդ 3 առաքելությունները ուղեծիր էին ուղարկվել՝ կառուցելու «Երկնային պալատը». այսպես է չինարենից թարգմանվում բազմամոդուլ կայանի անվանումը: Առաջին առաքելությունը մեկնարկել էր 2021 թ.-ի ապրիլին:

«Շենչժոու-15»-ի տիեզերագնացներին գրկաբաց ողջունել է տիեզերակայանում գտնվող «Շենչժոու-14»-ի անձնակազմը, որը ժամանել է հունիսին և մեկ շաբաթից կվերադառնա Երկիր:

«Երկնային պալատը» մոտ երկու տասնամյակի ընթացքում Չինաստանի կողմից տիեզերք ուղարկվող օդաչուավոր առաքելությունների գագաթնակետն էր: Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքները սկսվել են 2003 թվականին:

Չինաստանի հաջորդ առաքելությունը տիեզերակայան կմեկնի 2023 թ.-ին: Նոր անձնակազմը կընտրվի երրորդ սերնդի տիեզերագնացներից, որոնք ունեն գիտական կոչումներ տարբեր բնագավառներում, այդ թվում՝ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբժշկական ճարտարագիտության և աստղագիտության: Ակնկալվում է, որ տիեզերագնացները Երկրի ուղեծրում գտնվելու ընթացքում հազարից ավելի գիտափորձեր կկատարեն:

CNN-ն իր հերթին հաղորդում է, որ Շենչժոու-15»-ը կավարտի ուղեծրային կայանի կառուցումը մինչև դեկտեմբերի վերջը, և կմեկնարկի դրա կիրառման և զարգացման առաջին փուլը: Կառուցման ավարտից հետո տիեզերակայանն, ըստ գնահատումների, կծառայի 15 տարի: Չինաստանը նախատեսում է տարեկան 2 օդաչուավոր և երկու բեռնատար առաքելություններ ուղարկել տիեզերակայան:

ՆԱՍԱ-ի (ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) պաշտոնյաները հայտարարել են, որ 2030 թ.-ից գործածությունից կհանեն Միջազգային տիեզերակայանը, որի շրջանակներում համագործակցում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ճապոնիան, Կանադան և Եվրոպական տիեզերական գործակալությունը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում