Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնության միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման. Զաս

3 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնության միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման. Զաս

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Իրավիճակը հեշտ չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում: Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է որպես օգնություն Հայաստանին, իսկ միջոցառումները տարբեր են՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը,ընդհանուր առմամբ աջակցությունէստացել բոլոր պետություններից», - ասել է Զասը բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել (ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝խմբ.), այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։

Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, որը ձևավորվում է ինչպես գլոբալ հարթությունում, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

«Եթե խոշոր հաշվով գնահատենք իրավիճակը կովկասյան տարածաշրջանում, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, զգուշավոր լավատեսություն են ներշնչում: Բոլոր մասնակիցների մոտ տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակաուղղվածություն կա՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցում, տրանսպորտային կապերի ապաշրջափակում... Տարածաշրջանի երկրները գնում են այդ ճանապարհով, ինչը շատ լավ է», - հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթականնիստինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթղթերը։

Զասը հայտարարել էր, որ Հայաստանին օգնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը «բարձր պատրաստվածություն» ունի։ Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների համալիրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ կապված իրավիճակում, փաստաթուղթն ընդհանուր առմամբ համարվում է պատրաստ, սակայն մի շարք կետերի հետ կապված լրամշակումների կարիք կա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում