Տնտեսություն

Հայաստանում 2022 թվականին գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2022 թվականին գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թվականին գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` հոկտեմբերին գրանցվել է 696 հազար 445 աշխատատեղ: Նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ այս տարի 42 հազար 623-ով ավել աշխատատեղ կա:

«2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ 110 հազար 266 նոր աշխատատեղ է ձևավորվել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` 2018 թվականի հոկտեմբերի նկատմամբ` 2022 թվականի հոկտեմբերին 10 միլիարդ դրամով ավել եկամտային հարկ է հավաքագրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում