Մշակույթ

Հայ ռեժիսորի «Գյուղը որ կանգնի» կինոնկարը կցուցադրվի Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում

1 րոպեի ընթերցում

Հայ ռեժիսորի «Գյուղը որ կանգնի» կինոնկարը կցուցադրվի Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կինոնկարն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի «Աշխարհի կանայք» ծրագրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Բրեստի կինոփառատոնը համարվում է կարճամետրաժ ֆիլմերի ֆրանսիական և եվրոպական երկրորդ ամենամեծ կինոփառատոնը, որն անցկացվում է ամեն տարվա նոյեմբեր ամսին։

Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Գյուղը որ կանգնի» կինոնկարի և՛ ռեժիսորը, և՛ սցենարի հեղինակն Օֆելյա Հարությունյանն է, պրոդյուսերը Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանն է, համապրոդյուսերը՝ Լիդիա Ինդժովան (Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերությունը՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներն են Բելգիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում