Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար, եթե երկու պետություններն էլ դա անհրաժեշտ համարեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զասն այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանանդամ երկրներիարտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում։

«Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առանձնահատուկ նշանակություն ենք տալիս տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի հետագա կարգավորմանը։ Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ և փորձ ՝ օգնելու մեր երկու պետություններին այդ նպատակին հասնելու հարցում», - ասել է Զասը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն կարող է աջակցություն ցուցաբերել, եթե Տաջիկստանն ու Ղրղզստանը դա անհրաժեշտ համարեն։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում