Կներկայացվեն հայկական գորգերի եզակի օրինակներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ նոյեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, ցուցադրությանը կներկայացվեն գորգերի, կարպետների, աղամանների, անկողնապարկերի, խուրջինների և այլ իրերի մի քանի տասնյակ եզակի օրինակներ։

Հավաքածուում ներառված գորգերի և կարպետների ժամանակագրությունն ու աշխարհագրությունը լայն է․ դրանք պատրաստվել են Վասպուրականի, Բարձր Հայքի, Արցախի, Սյունիքի, Նախիջևանի, Լոռիի, Շիրակի, ինչպես նաև հայաշատ բնակավայրերի՝ Կիլիկիայի, Կեսարիայի, Պարսկաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հնդկաստանի, Բուլղարիայի հայ վարպետների կողմից։

Հավաքածուի մեջ ներառված վաղ շրջանի նմուշներ են 15-րդ, 16-րդ՝ Վասպուրականում, Արցախում, Սյունիքում, Գանձակում, 17-րդ՝ Բայազետում, Վանում, 18-րդ՝ Արցախում, Սյունիքում, Վասպուրականում, Արաբկիրում հյուսված և 19-րդ և 20-րդ դարերով թվագրվող գորգերի մի քանի տասնյակ օրինակներ։

Ըստ հորինվածքների՝ նմուշները պատկանում են Արևագորգ, Ջրաբերդ, Պռոշբերդ, Խաչաստղ, Մեմլինգ, Վարանդա, Թռչնաբուն, վիշապագորգերից՝ Խնձորեսկ, Որոտան, Խորանագորգ, Ծաղկագորգ, կեռազարդ, շեղանկյուն վահաններով, կենաց ծառերով, բուսանախշերով և այլ տիպերին։

Ցուցադրության նպատակն է հանրությանն ի ցույց դնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող գորգերի և կարպետագործ առարկաների դեռևս չցուցադրված նմուշները, որոնք էապես կնպաստեն գորգագործական ավանդույթի ներկայացման և բացահայտման գործին։

Հայերեն Español

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը