Տնտեսություն

Երևանի կշիռը ՀՆԱ-ում ավելին է, քան Հանրապետության բոլոր մարզերինը միասին

1 րոպեի ընթերցում

Երևանի կշիռը ՀՆԱ-ում ավելին է, քան Հանրապետության բոլոր մարզերինը միասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի երկրի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշներով առաջատարը մայրաքաղաք Երևանն է: Վերջինիս կշիռը ՀՆԱ-ում ավելին է (59.9%), քան Հանրապետության մյուս բոլոր մարզերը միասին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրերից:

Երևանին հաջորդում են երևանամերձ մարզերը՝ Արարատ (6.8%), Կոտայք (6.6%), Արմավիր (5.6%): Սյունիքի ցուցանիշը կազմում է 5.7%, Շիրակն ու Լոռին 3.4-ական տոկոս, Գեղարքունիքը՝ 3.2%, Արագածոտնը՝ 2.4%, Տավուշը՝ 1.9%, Վայոց ձորը՝1.1%:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում