Պաշտոնական

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Թբիլիսի

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում է։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից:

Պատվիրակության կազմում են Էդուարդ Աղաջանյանը, Սիսակ Գաբրիելյանը, Լենա Նազարյանը, Հակոբ Ասլանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը և ԱԺ աշխատակիցներ, այդ թվում ԱԺ նախագահի գրասենյակից: Սիմոնյանի բացակայության օրերին նրան կփոխարինի ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում