Քաղաքականություն

Ամերիկացի գեներալը հայ պաշտոնյաների հետ կքննարկի հայ-ամերիկյան անվտանգային հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի գեներալը հայ պաշտոնյաների հետ կքննարկի հայ-ամերիկյան անվտանգային հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Նոյեմբերի 16-17-ին նախատեսվող այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակ կնդի Անհայտ զինվորի գերեզմանին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան անվտանգային հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Գեներալ-մայոր Լասիկան կմասնակցի խաղաղապահ ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնի նոր զորանոցների, ճաշարանի և գիտաժողովների սրահի բացման արարողությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում