Առաջիկա խաղերում մեր նպատակը երիտասարդ ֆուտբոլիստներին փորձարկելն է՝ չմոռանալով արդյունքի մասին. Ռոման Բերեզովսկի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Կոսովոյի թիմին ուժեղ մրցակից է համարում:

«Դիտել և ուսումնասիրել ենք Կոսովոյի ազգային հավաքականի խաղերը: Գիտենք, որ ձեր խաղացողներից մեկը՝ թիմի գլխավոր աստղը ՝ Վեդատ Մուրիքին, բացակայում է: Բայց Կոսովոն շատ ուժեղ թիմ է՝ լավ խաղացողներով: Մենք էլ բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, իսկ այն փորձառու ֆուտբոլիստները, որոնք կան, հուսով ենք կկիսվեն իրենց փորձով երիտասարդների հետ, կօգնեն, որ նրանք վստահություն ձեռք բերեն թե՛ դաշտում, թե՛ ընդհանրապես մեր թիմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոսովոյի դեմ ընկերական խաղից առաջ ասել է մասնագետը:

Բերեզովսկին հավելել է, որ Կոսովոյի և Ալբանիայի հետ կայանալիք խաղերում նպատակը երիտասարդներին փորձարկելն է, սակայն չեն մոռանալու նաև արդյունքի մասին:

Ըստ Բերեզովսկու՝ ազգային հավաքականի համարչկան ընկերական խաղեր, որովհետև մարզաշապիկի վրա Հայաստանի զինանշանն է, ու ֆուտբոլիստները պիտի հպարտ լինեն դրանով, ամեն ինչ անեն, որ արդյունքն էլ լավը լինի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոյեմբերի 16-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի հետ: Կոսովո-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

Հայերեն English Español Русский

Վարչապետի որոշմամբ՝ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Գենդերային թեմատիկ խմբի հանդիպմանը

ՀՀ ՆԳ նախարարը ԲԿ-ում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին

Թեհրանում ընթանում է Միրզոյան-Արաղչի հանդիպումն՝ ընդլայնված կազմով

Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու հնարավորության մասին

Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին

Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական

Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ

Միրզոյանն ու Արաղչին առանձնազրույց են ունեցել