Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել Տորոնոտյի միջազգային փառատոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ կինոնկարը, որն անդրադառնում է արցախյան թեմային, «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին է արժանացել Տորոնտոյի Pomegranate միջազգային կինոփառատոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Ջիվան Ավետիսյանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց աշխատանքը բարձր գնահատելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր թիմին՝ քրտնաջան աշխատանքի համար։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականին Երևանում:

«Դրախտի դարպասը» Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։ Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից և այլ սիրված դերասաններ՝ Հայաստանից և արտերկրից։ Նկարահանումներն իրականացվել են Արցախում և Լիտվայում։ Ֆիլմը կյանքի է կոչվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանը նշել էր, որ ֆիլմը կյանքի կոչելիս անցել են բազում դժվարությունների միջով:«Հայաստանում ֆիլմ նկարահանելը, այն էլ՝ արցախյան թեմայով, բավականին բարդ է թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումով:Այս անգամ ևս հարևան պետությունը փորձեց խոչընդոտել արտասահմանյան դերասանական և ստեղծագործական կազմի ներգրավվածությանը ֆիլմին և արտասահմանյան նկարահանումներին, ագրեսիայի ալիք բարձրացրեց, ինչը դժվարացրեց եվրոպական կողմից ֆինանսական աջակցության հարցը։ Այո, մեր հարևանները մեզ փորձել են խոչընդոտել, բայց մենք առաջ ենք ընթացել հոսանքին հակառակ և այսօր արդեն ունենք մեծ արդյունք։ Ֆիլմի թիրախային հանդիսատեսնամբողջ աշխարհն է, ուստի մենք ֆիլմ ենք ստեղծում միլիոնավոր մարդկանց համար»,-ընդգծել էր Ավետիսյանը։

Հայերեն English Русский Türkçe

Հանքագործների և մետալուրգների միությունը չարտոնված գործադուլ հայտարարած ԶՊՄԿ-ի աշխատակիցներին կոչ է անում իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով

Վախճանվել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

Վենեսուելան ազատ է արձակել կալանավորված ամերիկացիներին

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով

Wildberries-ը հայտարարել է համացանցային խարդախության դեպքերի աճի մասին

Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում հանքային կարևոր պաշարները. Էստոնիայի ԱԳ նախարար

ՄԱԿ-ը դատապարտել է ապստամբների կողմից մարդու իրավունքների խախտումներն Արևելյան Կոնգոյում

Պետեր Սիյարտոն վստահեցրել է, որ Հունգարիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից

ԶՊՄԿ-ն անդրադարձել է շրջանառվող լուրերին իր որոշ աշխատակիցների գործադուլի մասին

Պիստորիուսը չափազանցություն է համարել Գերմանիայի կողմից պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելը