Google Pay™-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկի հաճախորդները նոյեմբերի 15-ից կարող են օգտվել Google Pay-ի վճարման պարզ, անվտանգ և վստահելի նորարարական գործիքից: Google Pay-ի միջոցով կարելի է գործարք իրականացնել՝ նույնիսկ չունենալով ինտերնետի հասանելիություն։

Բանկի Visa և Mastercard քարտապաններն իրենց Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններով և ժամացույցներով այսուհետ հնարավորություն ունեն Google Pay-ի միջոցով ամբողջ աշխարհում կատարել անկանխիկ, արագ և նորարարական վճարումներ և կանխիկացումներ:

Անհպում վճարում կատարելու կամ գումար կանխիկացնելու համար բավական է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնը կամ ժամացույցը մոտեցնել վճարային տերմինալին կամ բանկոմատին:

Google Pay-ի միջոցով հնարավոր է վճարումներ կատարել նաև Google Pay-ի կողմից սպասարկվող օնլայն հարթակներում։

Եթե դեռ Ակբա բանկի քարտապան չեք, սակայն ցանկանում եք օգտվել հարմարավետ վճարումներ կատարելու նոր հնարավորությունից, կարող եք դիմել օնլայն՝ բանկի կայքէջի միջոցով, կամ այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ։ Բանկի թվային քարտ հնարավոր է պատվիրել Acba digital համակարգի միջոցով։

Google Pay-ը Google LLC-ի ապրանքային նշանն է:

Google Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ:

Ակբա բանկի մասին ավելին իմանալու համար այցելեք բանկի պաշտոնական կայքէջ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հայերեն English Русский

Պենտագոնը 1500 զինվորական, ուղղաթիռներ և հետախուզական ուժեր է ուղարկում ԱՄՆ-ի հարավային սահման

ՀՀ կառավարության նիստ

Բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից ստեղծված հանցավոր կազմակերպություն, որի մեջ ներգրավված են նաև անչափահասներ

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել հայտարարագրվելուց հետո սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը 15 տարվա ընթացքում  առաջին անգամ կայցելի Լիբանան

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»

«Ինտեր»-ը հաղթել է, «Մանչեսթեր Սիթի»-ն` պարտվել. ՉԼ այլ արդյունքներ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի  արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցը

Վարչապետը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին