Սպորտ

Արթուր Դավթյանը ձգտելու է Օլիմպիական խաղերի ոսկի նվաճել

2 րոպեի ընթերցում

Արթուր Դավթյանը ձգտելու է Օլիմպիական խաղերի ոսկի նվաճել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի հաջորդ նպատակը օլիմպիական ոսկին է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց նորընծա աշխարհի չեմպիոնը:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա այս մեդալը նվաճել և բերել մեր հայրենիք: Այս ամենի հետ մեկտեղ, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին, ֆեդերացիայի նախագահին, բոլոր նրանց, որոնք փոքրիկ լումա ունեն այս հաջողությունում: Միշտ այնպես ենք անելու, որ Հայաստանի պատիվը բարձր պահենք ամբողջ աշխարհում: Առավել կարևոր է հաջորդ տարին, քանի որ վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար»,-ասաց նա:

Դավթյանի խոսքով` աշխարհի առաջնություններում ոչ մի մեդալ չունենալով և միանգամից ոսկի նվաճելով` այժմ ձգտելու է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճել:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը անգլիական Լիվերպուլ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում գրավեց առաջին տեղը` դառնալով աշխարհի չեմպիոն: Դավթյանն անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է մարմնամարզությունից: Այս առաջնությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ նաև Հարություն Մերդինյանն, ով երկրորդ անգամ է դառնում աշխարհի երրորդ մրցանակակիր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում