Քաղաքականություն

Տոյվո Կլաարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հուսադրող և կարևոր է որակել

1 րոպեի ընթերցում

Տոյվո Կլաարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հուսադրող և կարևոր է որակել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակել է հուսադրող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: Կլաարն ընդգծել է, որ նախորդ օրը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարևոր հանդիպում են ունեցել։

«Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը երկկողմ խաղաղության պայմանագրի առարկայական բանակցային գործընթացին հուսադրող է»,-նշել է նա:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 7-ին հանդիպում էին ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել էին Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում