Հասարակական

Լարսում թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան. Սանոսյան

1 րոպեի ընթերցում

Լարսում թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան. Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծում է, որ եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց Վերին Լարսի անցակետում թողունակության խնդիրն ավելի կսրվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ այս պահին Լարսում լուրջ դժվարություններ կան:

«Դժվարությունները կապված են նրա հետ, որ հայտնի դեպքերի պատճառով Ռուսաստանի համապատասխան ծառայությունները ստիպված են մեքենաները ստուգման ենթարկել շատ ավելի մանրակրկիտ և շատ ավելի երկար, ինչի հետևանքով հերթեր են գոյանում, այսինքն՝ թողունակությունը պակասում է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմը ռուս և վրացի գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ է:

«Լարսում կարծես թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան՝ նոր կետեր ավելացնելու հաշվին: Այս պահին փորձում ենք դա կարգավորել»,-հավելեց Սանոսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում