Հասարակական

Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր

1 րոպեի ընթերցում

Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ առողջապահությաննախարարի մամուլի քարտուղարՀռիփսիմեԽաչատրյանը՝ տեղեկացնելով, որ քաղաքացին Այրվածքաբանության ազգային կենտրոնում է:

Նոյեմբերի 6-ին ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկև Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում