Միջազգային

ՌԴ-ն անուղղակի հիմքեր ունի ենթադրելու՝ Բրիտանիայի նախկին վարչապետի SMS-ը վերաբերել է «Հյուսիսային հոսքերի» պայթյունին

3 րոպեի ընթերցում

ՌԴ-ն անուղղակի հիմքեր ունի ենթադրելու՝ Բրիտանիայի նախկին վարչապետի SMS-ը վերաբերել է «Հյուսիսային հոսքերի» պայթյունին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ն անուղղակի հիմքեր ունի ենթադրելու, որ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի «ամեն ինչ արված է» SMS հաղորդագրությունը, որն ուղարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, վերաբերել է «Հյուսիսային հոսքերի» պայթեցմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Դե, ես միայն անուղղակի հաստատում ունեմ, որ այս ամենը (SMS հաղորդագրությունը – ծանոթ.՝ ՏԱՍՍ) հիմքեր ունի»,- ասել Է Նարիշկինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հարցազրույցում։

Ընդ որում, Նարիշկինը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները պետք է զգոն լինեն, իսկ ԱՀԾ-ն պետք է շարունակի կանխարգելել արտաքին սպառնալիքները: «Մենք պետք է զգոն լինենք, իսկ հատուկ ծառայությունները, այդ թվում ՝ Արտաքին հետախուզության ծառայությունը, պետք է շարունակեն բացահայտել և կանխել ցանկացած սպառնալիք, արտաքին սպառնալիքներ մեր պետության և մեր քաղաքացիների նկատմամբ», - ընդգծել է ԱՀԾ-ի ղեկավարը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ կարող է ակնկալել ռուսական կողմը արևմտյան գործընկերներից:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ սպասում է Լոնդոնի պատասխանին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության կապակցությամբ, որի համաձայն՝ Թրասն «it' s done» (դրա հետ վերջ) հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած դիվերսիայից հետո։ Դիվանագետն ընդգծել է, որ այդ հարցի պաշտոնական պատասխանն ակնկալում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, որոնք իրավունք ունեն իմանալու, թե ինչ է տեղի ունեցել համաշխարհային էներգետիկ անվտանգության հետ և ինչպիսին է անգլոսաքսերի դերը կատարված ահաբեկչության մեջ:

Սեպտեմբերի 27-ին Nord Stream AG ընկերությունը հաղորդել Է «աննախադեպ ավերածությունների» մասին, որոնք տեղի են ունեցել մեկ օր առաջ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» ծովային գազատարների երեք գծերում: Շվեդիայի սեյսմոլոգները սեպտեմբերի 26-ին երկու պայթյուն են գրանցել խողովակաշարերի տեղակայման երթուղիներում։ ՌԴ գլխավոր դատախազությունը գազատարների վնասվելուց հետո նախաձեռնել է միջազգային ահաբեկչության ակտի վերաբերյալ գործի հարուցումը։

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Եվրոպա

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

Եվրոպա

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Եվրոպա

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Եվրոպա

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Եվրոպա

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Քաղաքականություն

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Քաղաքականություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

Եվրոպա

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում