Հայաստանը փորձում է ակտիվացնել հարաբերությունները ԵԱՏՄ այլ երկրների հետ. կայացավ հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը նոյեմբերի 4-ին անցկացվեց Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ նիստում ուրվագծվեցին բոլոր այն առաջնային քայլերը, որոնք պետք է օգնեն ակտիվացնել երկու երկրների հարաբերությունները ոչ միայն առևտրատնտեսական, այլ ամենատարբեր ոլորտներում: «Բավականին մեծ անելիքների ցանկ ունենք և որոշ հարցերի շուրջ արդեն՝ շատ առաջ գնացած խոսակցություններ, և ես կարծում եմ, որ հենց ինտենսիվ այգիների և «Թումո»-ի հետ կապված համագործակցությունն ամենաիրատեսականն է կարճ ժամանակում իրագործելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ ղրղզ գործընկերներն այցելել են թե՛ «Թումո», թե՛ ինտենսիվ այգիների մի քանի գյուղատնտեսական կետեր:

Նախարարը նշեց, որ Բելառուսի հետ Հայաստանի փոխադարձ առևտուրը շուտով կհատի 100 միլիոն դոլարի սահմանը, Ղազախստանի հետ փոխադարձ առևտուրը չի գերազանցում 50 միլիոն դոլարը, իսկ Ղրղզստանի հետ` 5 միլիոն դոլարը: «Մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ կարևոր են, բայց ԵԱՏՄ այլ երկրների հետ ևս կա շատ մեծ պոտենցիալ»,-ասաց նա:

Նախարարի խոսքով` Հայաստանը փորձում է ակտիվացնել հարաբերությունները ԵԱՏՄ այլ երկրների հետ: «Այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև մոտ 3 միլիոն դոլար է: Կարծում եմ՝ մինչև տարվա վերջ կհասնի հինգ միլիոնի, բայց պոտենցիալը բազմակի անգամ ավելի մեծ է: Մյուս ոլորտը, որտեղ կա համագործակցություն և պետք է շարունակենք` ձկան կերերի արտահանումն է Հայաստանից Ղրղզստան»,-ասաց Վահան Քերոբյանը՝ ընդգծելով, որ Ղրղզստանը Հայաստանի համար հետաքրքիր է հիդրոէներգետիկայի, արևային էներգետիկայի տեսանկյունից: «Մեզ հետաքրքրում են Ղրղզստանի գյուղատնտեսական հնարավորությունները: Քանի որ Չինաստանը մեր երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է և հարևան է Ղրղզստանին, մեզ հետաքրքում են Ղրղզստանի հնարավորությունները Չինաստանի հետ առևտուրը խորացնելու նպատակով»,-հավելեց նախարարը:

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց հայկական կողմին նիստը պատշաճ կազմակերպելու համար և կարևորեց երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը: «Մենք պատրաստ ենք օգտագործել մեր հայ գործընկերների փորձը ինտենսիվ այգիների մշակման ոլորտում: Քննարկել ենք նաև առաջիկայում բիզնես-ֆորումների անցկացման հնարավորությունները»,-ասաց նա:

Նիստի ավարտինՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը ստորագրեցին նիստի արձանագրությունը:

Հայերեն English Français Русский

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP