Տնտեսություն

ԱՄՀ-ն նախատեսում է ավելի քան 165 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին աջակցելու համար

7 րոպեի ընթերցում

ԱՄՀ-ն նախատեսում է ավելի քան 165 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին, որպեսզի երկիրը կարողանա ներդրումների, արտահանման վրա հիմնված տնտեսական աճ արձանագրել՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 3-ամյա համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որը դեռևս ենթակա է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի հաստատմանը. ակնկալվում է, որ հարցը կքննարկվի 2022 թվականի դեկտեմբերին:

Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակիցների խումբը 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը եղել են Երևանում է ուսումնասիրելու երեքամյա տնտեսական ծրագիրը: Հայաստանում ունեցած հանդիպումներից և քննարկումներից հետո Հայաստան ժամանած ԱՄՀ պատվիրակության ղեկավար Իվա Պետրովան հայտարարել է, որ Հայաստանն ու Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության են հասել համաձայնագրի շուրջ, որը ենթադրում է շուրջ 165.6միլիոն դոլարի հատկացում Հայաստանին՝ մակրոտնտեսական, ֆիսկալ և ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական ծրագրին աջակցելու համար:

Արժույթի միջազգային հիմնադրամը 2022 թվականին Հայաստանի համար 11 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել՝ արտաքին եկամուտների, կապիտալի և աշխատուժի ներհոսքի հաշվին: Նշվում է նաև, որ դրամի արժևորումը հանգեցրել է երկրի պետական պարտքի նվազմանը, որն այս տարվա արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 51 տոկոսն այն դեպքում, երբ 2021 թվականին պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 60.3 տոկոսը:

Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ 2023 թվականին տնտեսական աճը կդանդաղի և միջնաժամկետ կտրվածքով կմնա 4-5 տոկոսի միջակայքում։

«Ակնկալվում է, որ 2023 թ.-ին տնտեսական աճի տեմպը կդանդաղի՝ արտացոլելով արտաքին ավելի թույլ պահանջարկը և համաշխարհային ֆինանսական ավելի խիստ պայմանները և միջնաժամկետ հեռանկարում կպահպանվի 4-5 տոկոս միջակայքում։ ՍԳԻ գնաճը կանխատեսվում է, որ դրամավարկայինխիստ քաղաքականության օժանդակությամբ և արտաքին ցնցումների ազդեցությանթուլանալուն զուգընթաց աստիճանաբար կմոտենա ՀՀ ԿԲ միջնաժամկետ թիրախին։ Ընթացիկ հաշվի պակասուրդը, որն ընդլայնվել է տնտեսության արագ աճի հետ, ակնկալվում է, որ աստիճանաբար կնվազի մինչև ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսը։ Հեռանկարի նկատմամբ ռիսկերը հիմնականում արտաքին են։ «Ելնելով խիստ անորոշ հեռանկարից և գերտաքացման ռիսկերից՝ անհրաժեշտ է, 2023 թ. -ի բյուջեում խուսափել պահանջարկի ավելորդ ճնշումներ ստեղծելուց։ Բյուջեի փաթեթի շրջանակում առաջնահերթությունն անհրաժեշտ է տալ բարձրորակ ծախսերին և սոցիալական ապահովության ցանցի հզորացմանը։ Խիստ անհրաժեշտ կապիտալ ծախսերի ավելացմանն անհրաժեշտ է օժանդակել հանրային ներդրումների կառավարման գործընթացի բարեփոխումների ընդլայնմամբ՝ ռազմավարական, թափանցիկ և հետևողական ծրագրերի ընտրություն և ժամանակին ու արդյունավետ իրականացում ապահովելու համար։ Կանոնահենք հարկաբյուջետային շրջանակին շարունակական համապատխանությամբ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազման ուղու վրա կպահպանվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ավելի թափանցիկ, արդար և շրջակա միջավայրի համար նպաստավոր հարկման համակարգի և եկամուտների ավելի հզոր վարչարարության որդեգրմանն ուղղված իշխանությունների ջանքերը կօժանդակեն եկամուտների ավելացման կառավարության նպատակներին և տարածք (հնարավորություն) կստեղծեն խիստ անհրաժեշտ զարգացման ծախսերի համար։ ԱՄՀ-ն ողջունելի է համարում նաև Կառավարության՝ ծախսերի արդյունավետության և արդյունքայնության բարձրացման, հանրային ֆինանսների կառավարումը բարելավելու, այդ թվում՝ հարկաբյուջետային ռիսկերի լավ կառավարման, թափանցիկության և ղեկավարման և ավելի որակյալ հանրային ներդրումների ապահովման ծրագրերը։ «Դրամավարկային քաղաքականության ներկա դիրքը պատշաճ է, և քաղաքականության հետագա փոփոխություններն անհրաժեշտ է, որ պայմանավորվեն գնաճի և գնաճի սպասումների էվոլյուցիայով։ Կապիտալի շուկայի զարգացումը խթանելու և ֆինանսական ներառումը խորացնելու ջանքերը կշարունակեն մեծացնել դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմի արդյունավետությունը։ Աշխատակազմը ողջունում է ՀՀ ԿԲ շարունակական հանձնառությունը ճկուն փոխարժեքի ռեժիմին, ինչը շատ լավ է ծառայել Հայաստանին հաջորդական արտաքին ցնցումների պայմաններում և պահուստների առողջ բուֆերների պահպանմանը։ 3 «Ռիսկերի շրջահայաց կառավարման և ներգործուն վերահսկողության շնորհիվ բանկային համակարգը լավ կապիտալացված է և իրացվելի։ Ֆինանսական ոլորտի ռիսկերի շարունակական մոնիթորինգը և մակրոպրուդենցիալ գործիքների կատարելագործումը կօգնեն նվազեցնել բնակարանների գների և հիփոթեքային վարկավորման արագ աճին առնչվող ռիսկերը։ Աշխատակազմը ողջունում է ՀՀ ԿԲ-ի՝ ռիսկերի վրա հիմնված բանկային վերհսկողության ամրապնդման և բանկերի կողմից իրենց ռիսկերի կառավարման կարողության զարգացումը խրախուսելու, ինչպես նաևբանկերի վերակառուցման կատարելագործված համակարգ մշակելու ծրագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Շեշտվում է, որ Կառավարության կառուցվածքային բարեփոխումների օրակարգը պատշաճ կերպով կենտրոնանում է բիզնես միջավայրի բարելավման, արտադրողականության բարձրացման, գործազրկության և աղքատության կրճատման և կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հրատապ մարտահրավերների դիմագրավման վրա։

«Նշված նպատակների իրագործման համար պահանջվում է ավելի ամուր առևտրային կապերի ստեղծում, հաղորդակցությունների օժանդակման համար ենթակառուցվածքների կառուցում, տրանսպորտի, հողի և ջրի կառավարման բարելավում և կանաչ էներգիայի արտադրության խթանում, ֆինանսական ծառայությունների հասանելիության և աշխատուժի մասնակցության խրախուսում, կառավարման բարեփոխումների ավարտում և ոչ ֆորմալության կրճատում։ Թվայնացման հավակնոտ ջանքերով անհրաժեշտ է առաջնորդել պետական կառավարման բարեփոխումները և բարելավել հանրային ծառայությունների որակն ու մատուցումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՀ թիմը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին, մասնավոր հատվածին և զարգացման գործընկերներին՝ արգասաբեր քննարկումների և համագործակցության համար։

Տեղադրություն

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Հայաստան

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում