Հայաստանում կատարվել են 129.2 մլրդ դրամի օտարերկրյա ուղղակի ներդրումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարի կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 129,2 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտ 1/3-րդը՝ 40,1 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«2021 թվականին Հայաստանի տնտեսական իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալները կազմել են 204,8 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32,4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդումները կազմել են 129,2 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտ 1/3-րդը՝ 40,1 մլրդ դրամ»,-ասաց Քերոբյանը:

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 41 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 47 մլրդ դրամ: Այսինքն՝ ոչ ԵԱՏՄ երկրներից զուտ հոսքը եղել է բացասականը:

Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 76,5 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել 57,5 մլրդ դրամը:

Իսկ ինչ վերաբերում է Եվրասիական զարգացման բանկի հետ Հայաստանի հարաբերություններին՝ Քերոբյանը նշեց, որ այս տարի բանկը բավական խոշոր մի քանի գործարքներ է կնքել Հայաստանում:

Հայերեն English Français Русский

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հոկտեմբերի 30-ին ունի մեկ մասնակից

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2026

Անահիտ Մանասյանը հավաստագրեր է հանձնել ՀՀ ՄԻՊ հաստատության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկաններին

Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել