Քաղաքականություն

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդներին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդներին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

ԳԱՎԱՌ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԵՄ առաքելության դիտորդական աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկին եւ թիմի անդամներին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների ընթացքում թշնամու ագրեսիայի, ցուցաբերած վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված իրավիճակի և այլ հարցերի մասին՝ ցուցադրելով ավերված բնակարանների, շինությունների լուսանկարներ։

Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք- շինությունների մասին՝ մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ, իսկ ամբողջովին ավերված ութ բնակարանների խնդիրը կառավարությունը կլուծի նորերի կառուցմամբ։

Այնուհետ Լինն Նետտելվիկը մարզպետ Կարեն Սարգսյանի հետ քննարկեց մարզում առկա ռիսկերի, հրետակոծությունից տուժած բնակավայերին մատակարարվող ջրային ռեսուրսների սանտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին և դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերելու և այլ թեմաների մասին։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում