Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարն անհրաժեշտ է համարում Հայաստանում հյուրանոցների քանակը ավելացնելը

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարն անհրաժեշտ է համարում Հայաստանում հյուրանոցների քանակը ավելացնելը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի հյուրանոցները ամբողջությամբ զբաղված են եղել, հյուրանոցների քանակը պետք է ավելացնել։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծիքննարկման ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այլ երկրների զբոսաշրջային ընկերությունները մեզ փոխանցել են, որ մերժել են Հայաստան այցելել ցանկացող բազմաթիվ զբոսաշրջիկների, որովհետև չեն կարողացել լուծել նրանց տեղավորելու հարցերը։ Դա առաջին հերթին վերաբերվում է Երևան և Գյումրի քաղաքներին։ Այդ երկու քաղաքներում ունենք հյուրանոցային համարների խիստ դեֆիցիտ պիկ ամիսներին»,- ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում զբոսաշրջային խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ ամառային ամիսներին հյուրանոցները գերծանրաբեռնված են լինում, իսկ ձմեռային ամիսներին՝ հակառակը։

«Այսինքն` խնդիրը պետք է բաժանել երկու մասի։ Ակնհայտ է, որ հյուրանոցների թիվը պետք է մեծացնել։ Դիտարկում ենք տարբեր հնարավորություններ, թե ինչպես պետք է անել դա»,- եզրափակեց Քերոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում