Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը 2022-ին թույլտվություն է տվել 47 պեղման հայտի

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը 2022-ին թույլտվություն է տվել 47 պեղման հայտի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի 2022 թվականին կայացած նիստերում քննարկվել են 2021 թվականին տրված 50 հնագիտական պեղման թույլտվությունների հիման վրա ներկայացված հաշվետվությունները: Պեղումներ իրականացնելու համար թույլտվություն է (բաց թերթիկ) տրվել 2022 թվականին կատարվելիք 47 պեղման հայտի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, պեղումներ են իրականացվում Երևան քաղաքի Կարմիր բլուր հնավայրի (հնագետ՝ Միխայիլ Բադալյան), ՀՀ Արարատի մարզի Հայանիստ գյուղի «Ոսկեբլուր» վաղ բրոնզեդարյան բլուր բնակատեղիի (հնագետ՝ Ռուբեն Բադալյան), ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի Դվին քաղաքատեղի, Ստորին բերդի (հնագետ՝ Համլետ Պետրոսյան), ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս-1 քարայր կացարանի (հնագետ՝ Կարեն Ազատյան) տարածքներում:

Նշվում է, որ ներկայում պեղումներ են ընթանում նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի 17-18-րդ դդ. մատուռի և Բարաբաթում (Պառավաթումբ) բանավանի Սուրբ Հռիփսիմե (17-19-րդ դդ.) եկեղեցու (հնագետ՝ Լևոն Մկրտչյան) տարածքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում