Հասարակական

2022-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 11 հազար 669 անձի

1 րոպեի ընթերցում

2022-ի 9 ամիսների ընթացքում  ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 11 հազար 669 անձի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը շարունակում է աննախադեպ գերծանրաբեռնված աշխատել: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծիքննարկման ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«2022 թվականի 9 ամիսների ընթացքում քաղաքացիներին է հանձնվել 15 հազար 396 կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 46.5 տոկոս, ինչպես նաև 146 հազար 565 նույնականացման քարտ, նախորդ տարվա համեմատ 2.5 անգամ ավելի:ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է նաև 386 հազար 875 ՀՀ քաղաքացու անձնագիր, նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 29.7 տոկոսով»,- ասաց Ֆիդանյանը:

Ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 11 հազար 669 անձի:

«Քաղաքացիություն ձեռք բերելու, քաղաքացիությունից հրաժարվելու կապակցությամբ կազմվել ու ընթացք է տրվել 21 հազար 113 գործի», - նշեց Ֆիդանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում