Քաղաքականություն

«Դիմադրության շարժում»-ը նոյեմբերի 5-ին հանրահավաք կանցկացնի

2 րոպեի ընթերցում

«Դիմադրության շարժում»-ը նոյեմբերի 5-ին հանրահավաք կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության շարժում»-ը նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կանցկացնի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքը լինելու է միասնության հանրահավաք. այն լինելու է ոչ թե որևէ անձի, կուսակցության շուրջ, այլ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության շուրջ:

«Դա հայ ժողովրդի հանրահավաքն է, հետևաբար, ՀՀ քաղաքացին, մասնակցելով այդ կարևոր իրադարձությանը, պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին և այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ»,-ասաց նա:

Սաղաթելյանն ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը գտնվում են պատմական և ճակատագրական փուլում: Նա նշեց՝ զույգ հայկական պետությունները դիմագրավում են շատ ծանր մարտահրավերների:

Պատգամավորը հավելեց, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքը քաղաքական և կուսակցական հանրահավաք չի լինելու, դա համազգային հանրահավաք է՝ հանուն Արցախի և հանուն Հայաստանի: «Ես ուզում եմ դիմել Կաթողիկոսին՝ ակնկալելով իր օրհնությունը և աջակցությունը այդ շատ կարևոր նախաձեռնությանը, քանի որ դա կուսակցական հանրահավաք չէ, դա հայ մարդու հանրահավաքն է՝ հայկական օրակարգով: Դիմում եմ մեր մտավորականությանը, գիտական համայնքին, որպեսզի հայ ժողովրդի համար այս ճակատագրական պահին հանդես գան հանրահավաքին մասնակցելու կոչով՝ ցույց տալով իրենց կամքն ու տեսակետը»,-ասաց նա:

Սաղաթելյանը համախմբվելու կոչ հղեց նաև քաղաքական կուսակցություններին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում