Հասարակական

Մինչև 2026 թվականը կկառուցվի 337 դպրոց և 521 մանկապարտեզ․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Մինչև 2026 թվականը կկառուցվի 337 դպրոց և 521 մանկապարտեզ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը Կառավարությունը նախատեսում է կառուցել և շահագործման հանձնել 337 դպրոց և 521 մանկապարտեզ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք 300-ից ավել դպրոց և 500-ից ավել մանկապարտեզ կկառուցենք մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը՝ 337 դպրոց, 521 մանկապարտեզ։ Ընդ որում, 2023 հունվարի 1-ին նախատեսում ենք շահագործման հանձնել 24 դպրոց և 53 մանկապարտեզ, 2024 թվականին՝ 64 դպրոց և 141 մանկապարտեզ, 2025 թվականին՝ 57 դպրոց և 144 մանկապարտեզ, 2026 թվականի հունվարի 1-ին՝ 111 դպրոց և 87 մանկապարտեզ, 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 78 դպրոց և 92 մանկապարտեզ։ Շատ ուրախ եմ, որ պլանը կոնկրետացված է, սա պետք է անընդհատ նայել, մատը զարկերակի վրա պահել, որպեսզի համոզվենք, որ պլանը լիարժեք իրագործելու ենք»,- ասաց վարչապետը։

Կառավարության գործունեության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է մինչև 2026 թվականը Հայաստանում կառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում