Հասարակական

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 26֊ին այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան, որտեղ հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, պատրիարքի հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարն ընդգծել է Հայ Կաթողիկէ եկեղեցու դերը Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման գործում և պատասխանել հանդիպմանը մասնակցող հոգևորականների հարցերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում