Հայ երգչուհու մասնակցությամբ օպերան բարձրացել է Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնի բեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը Լեյլայի դերն է կերտել ականավոր ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Մարգարիտ որոնողը» օպերայում, որի առաջնախաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հեղինակավոր Կոլոն թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Արգենտինայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Հասմիկ Թորոսյանից զատ օպերային ներկայացման մեջ ընդգրկված են եղել Ֆերնանդո Ռադոն, Դմիտրի Կորչակը և այլք: Ներկայացման ռեժիսորը Միխայիլ Զնանեցկին է, երաժշտական ռեժիսորը՝ Ռամոն Տեբարան:

«Մարգարիտ որոնողները»(Les pêcheurs de perles) երեք գործողությամբ օպերան Բիզեի առաջին օպերաներից է: Ֆրանսերեն լիբրետտոն՝ Էժեն Կորմոնի և Միշել Կարեի։ Առաջնախաղը կայացել է 1863 թվականի սեպտեմբերի 30-ին Փարիզի «Լիրիկ» թատրոնում:

«Մարգարիտ որոնողները» համարվում է Բիզեի լավագույն ստեղծագործություններից մեկը և հաճախ բեմադրվում է հեղինակավոր օպերային թատրոններում։ Գոյություն ունեն նաև օպերայի մի քանի ձայնագրություններ։ Օպերայի դրվագներից հատկապես հայտնի է "Au fond du temple saint" զուգերգը։

Հայերեն العربية Español

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից