Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ նիստին ընդդիմադիր որոշ պատգամավորների մասնակցությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների որոշ պատգամավորների՝ խորհրդարան վերադառնալու մասին հարցին:
«Բա ինչ պետք է անեի՞ն: Ասում էի չէ՞, որ վերադառնալու են: Մնային դուրսը ի՞նչ անեին: Բայց որ վերադարձել են ու տիեզերական օդի աղտոտման մասին նախագծին դեմ են քվեարկում, անկեղծ ասած, անհասկանալի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները տևական ժամանակ Ազգային ժողովի նիստերը բոյկոտելուց հետո հոկտեմբերի 25-ին մասնակցել են ԱԺ հայտարարությունների ժամին. ընդդիմադիր պատգամավորները հանդես էին եկել ելույթներով՝ հատկապես արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտներում իշխանության գործողությունները քննադատելով:
Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ մասնակցել են նախագծերի քվեարկությանը: