Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանի հաջորդ նպատակն Օլիմպիական խաղերն են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը Ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ խոսել է չեմպիոնական զգացողություններից, անցած ճանապարհից և նպատակներից:

«Նախապատրաստական շատ լավ փուլ էի անցել, անցկացրել էիք երեք ուսումնամարզական հավաք։ Այս տարվա աշխարհի առաջնությունից հետո շատ դասեր եմ քաղել` ձեռքիցս բաց թողնելով այդ մեդալը ու աշխարհի առաջնությունում հավատս էլ ավելի մեծացավ, որ կարող էի էլ ավելին անել, քան արեցի, իսկ այստեղ արդեն վերադարձրեցի այն ամենը, ինչը կորցրել էի նախորդ մրցաշարում»,-

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է նա:

Հովսեփյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մարզչական շտաբին:

«Իհարկե իռլանդացի բռնցքամարտիկը ուղղակի նվեր չէր ու բավականին բարդ մրցակից էր, բայց կավելացնեմ այն, որ ռինգում իմ ցանկությունը ավելի մեծ էր հաղթելու ու պայքարելու, որովհետև ես շատ-շատ երկար էի սպասել այս պահին ու այս մեդալին: Եվրոպայի առաջնությունը արդեն պատմություն է։ Պետք է էլ ավելի լավ պատրաստվել ու զարգացնել այն հաջողությունը, որը ես ունեմ հիմա, ու հիմնականում իմ պլանները ու նպատակները կապված են Փարիզ 2024-ի հետ ու ես հուսով եմ, որ կլինեմ Օլիմպիական հավաքականում ու ինչու ոչ, նաև գլխավոր հավակնորդներից մեկը Օլիմպիական խաղերում»,- ընդգծել է նա:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհի Անի Հովսեփյանը 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։

Հայերեն العربية

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը