Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հոկտեմբերի 20-ին մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ նիստի մեկնարկը տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողությունը, անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ լուսանկարման արարողությունը։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվելու թվային օրակարգին, մասնավորապես, Միության տեղեկատվական համակարգի զարգացման և կատարելագործման հեռանկարներին, ապրանքների էլեկտրոնային առեւտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի մշակմանը:

Կքննարկվի գազի ընդհանուր շուկայի, ինչպես նաև նավթի և նավթամթերքների շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը։ Արդյունքում նախատեսվում է Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը նախատեսող որոշումների ստորագրում։

Հայերեն العربية English Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ