«Երևանյան հեռանկարներ» փառատոնին Հայաստանում ելույթ կունենան դիրիժոր Շառլ Դյութուան և դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում ելույթ կունենան հանրահայտ դիրիժոր Շառլ Դյութուան ևդաշնակահար Նիկոլայ Լուգանսկին, որոնց համերգը տեղի կունենանոյեմբերի 8-ին«Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչենՖրեդերիկՇոպենի Դաշնամուրի թիվ 2կոնցերտը ևՀեկտորԲեռլիոզի Ֆանտաստիկականսիմֆոնիան:
Վիրտուոզ դաշնակահար,Ռուսաստանի ժողովրդական արտիստ,ՌԴպետականմրցանակիդափնեկիր,Ռուսաստանիգեղարվեստիակադեմիայիպատվավորանդամ,ՄոսկվայիկոնսերվատորիայիպրոֆեսորՆիկոլայ Լուգանսկին արվեստագետ է, որին «Գրամոֆոն» ամսագիրը բնորոշել է որպես փայլուն նորարար երաժիշտ:
Լուգանսկու կատարողական արվեստը հագեցած է զգացմունքայնությամբ և նրբագեղությամբ, նա համարվում է ռուսական և ուշ ռոմանտիկական երկացանկի վարպետ: Ամենաբծախնդիր երաժշտական քննադատները հատկապես բարձր են գնահատում Լուգանսկու՝ Պրոկոֆևի, Շոպենի, Դեբյուսիի և Ռախմանինովի ստեղծագործությունների յուրահատուկ մեկնաբանությունները, որոնց ձայնագրությունների համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Լուգանսկին համագործակցել է այնպիսի անվանի դիրիժորների հետ, ինչպիսիք են Յուրի Տեմիրկանովը, Քենթ Նագանոն, Ջանանդրեա Նոզեդան, Ստեֆան Դենևը, Վլադիմիր Յուրովսկին և այլք: Ելույթներ է ունեցել ամենահեղինակավոր բեմահարթակներում:
Դիրիժոր ՇառլԴյութուան ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր է: 2014-ին նրան շնորհվել է Միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխության Lifetime Achievement Award հեղինակավոր մրցանակը: 2017-ին Դյութուան արժանացել է դասական երաժշտության բարձրագույն մրցանակների, որոնցից է հեղինակավոր Royal Philharmonic Society-ի ոսկե մեդալը:
Քսանամյա Շառլ Դյութուային նկատում է Հերբերտ ֆոն Կարայանը և հրավիրում ղեկավարելու Վիեննայի պետական օպերային թատրոնը: Այնուհետև, որպես հրավիրյալ դիրիժոր, նա ղեկավարել է Լոնդոնի Քովենք գարդեն թագավորական թատրոնը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն և այլ օպերային թատրոնները, եղելէԼոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբիգեղարվեստականղեկավարըևգլխավորդիրիժորը: ՆերկայումսՍանկտՊետերբուրգիՖիլհարմոնիկիհրավիրյալդիրիժորն է: