Տնտեսություն

ԵՄ-ն դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական զարգացման համար

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 23 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգմանն ու զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում, ներկայացնելով «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը:

«Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցությամբ կստանան դրամաշնորհներ բիզնեսի արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման խթանման նպատակով»,-ասաց նա:

Մհեր Գրիգորյանի խոսքով` թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը: Կֆինանսավորվեն նաև Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների` այդ թվում արոտավայրերի հասանելիությանը և ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված նախաձեռնություններ»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ կֆինանսավորվի նաև Գյումրիում խոհարարության և հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը:

Համաձայնագրով աջակցություն կտրամադրվի նաև Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, աշխատակիցների կարողությունների զարգացմանը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության և միասնական սոցիալական ծառայությունների զարգացման մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը:

«Օժանդակություն կտրամադրվի նաև միասնական սոցիալական ծառայությունների կենտրոններին` տեխնիկական հագեցման նպատակով: Թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ-հոգեբանական աջակցության նախաձեռնություններին»,-հավելեց Մհեր Գրիգորյանը:

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Իրավունք

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստան

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Տնտեսություն

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Երևանում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. կան կալանավորվածներ

Իրավունք

Երևանում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. կան կալանավորվածներ

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Կրթություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Երևան

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում