Եվրամիությունը 10 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ԵՄ-Հայաստան 2021-2027 թթ բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում 10 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին` ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ աջակցությունը կուղղվի նաև ներքին գործերի նախարարության ձևավորմանը:

««ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված է ոստիկանության բարեփոխումների իրականացումը` այդ թվում պարեկային ծառայության ընդայնման, միգրացիոն ծառայությունների բարելավման մասով»,-ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ ծրագր շրջանակներում աջակցություն կտամադրվի նաև մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանն ու 2023-2025 թթ գործողությունների ծրագրի մշակմանը , միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին` կարողությունների զարգացման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության խթանման նպատակով:

Հայերեն العربية English Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ