ԵՄ տեխնիկական առաքելության պատվիրակությունն այցելեց Վարդենիսի սահմանամերձ բնակավայրեր

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ։ ԵՄ տեխնիկական առաքելության պատվիրակության անդամները Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցին Վարդենիս համայնքի բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ռազմական քարտեզի, ինչպես նաեւ դիտարկող սարքերի օգնությամբ ներկայացրեց 2021 թվականի մայիսի 12-ին եւ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններին առաջացած իրավիճակը եւ ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի հանրապետության տարածք ներխուժելու իրական փաստերը։ «Ադրբեջանը ինչպես 2021, այնպես էլ 2022 թվականներին մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանները եւ մի քանի ուղղություններով մեր տարածք մխրճվել մի քանի կիլոմետրով։ Ադրբեջանի զինուժի ներկայությունը ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, խաթարում նրանց բնականոն կյանքը եւ կենսագործունեությունը»-ներկայացրեց Վահրամ Գրիգորյանը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հավաստմամբ` ԵՄ առաքելության պատվիրակության դիտորդական աշխատանքներին կցուցաբերվի մշտական աջակցություն։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն العربية English Русский

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին

Վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունն Անթալիայում մեկնարկած COP 31-ին

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար. ծրագրի մանրամասները

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Պուտինը և Լուկաշենկոն մոտ 4 ժամ բանակցություններ են վարել ՀԱՊԿ-ի նստաշրջանի նախօրյակին

Բայդենը հրապարակել է 2020 թ․ ընտրություններում պարտությունից հետո իրեն ուղղված Թրամփի նամակը

Հայաստանն ու Իրանը քննարկել են մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր