Հայտնի է, թե երբ կանցկացվի հետաձգված DigiTec 2022-ը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ օրերս հետաձգված DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2023 թվականի մարտի 10-ից 12-ը։

«Հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում։ Մենք պլանավորել և նախատեսում ենք գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաև DigiTec 2023 միջոցառումը։ Մեր ցանկությունն է Հայաստանում ԲՏ ոլորտի ընկերությունների և աշխատակիցների առավելագույն մասնակցությունը երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գործընթացներում, ինչպես նաև կազմակերպությունների կայունությունը և զարգացումը, որպեսզի մեր առջև դրված մարտահրավերները կարողանանք հաղթահարել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Կազմակերպիչները հայտնում են, որ մարտին DigiTec Summit 2022-ը կանցկացվի «Ինչպե՞ս են տեխնոլոգիաները նպաստում ժողովրդավարության դիմակայունությանն անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում» խորագրով:

«DigiTec 2022-ը կհետազոտի առողջ թեք ոլորտի, աճի և ժողովրդավարական զարգացման անվտանգ հարթակների միջև փոխկապվածությունը։ Թեման տեսակետների բազմազանությամբ կներկայացնեն խոսնակներ Հայաստանից, Էստոնիայից, Իսրայելից, Լիտվայից, Սինգապուրից, Թայվանից և այլ երկրներից», - նշել է վեհաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը։

DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ կողմից կազմակերպվում է 2005 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարի ցուցադրվում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը: DigiTec 2022 ցուցահանդեսում այս տարի ներգրավված է 125 տեղական և արտասահմանյան ընկերություն։ 2021 թվականից ի վեր ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունենում DigiTec Summit, որը Երևանում է համախմբում բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին։

Կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Հովանավորներն են Fastex, Sada, Team Telecom Armenia, AMD, Giz EU4Business, Sensyan LLC, գործընկերները՝ VEXPO, HackTech, P-Art, InfoCom, Lratvakan radio 106.5, RTVI։

ԱՏՁՄ-ն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը նախատեսում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացնել տարածաշրջանում ոլորտային ամենածավալուն «ԴիջիԹեք 2022» միջոցառումը, որի ընթացքում միաժամանակ կընթանային DigiTec 2022 ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը եւ DigiTec Summit միջազգային վեհաժողովը:Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիայով պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ միջոցառումը հետաձգվել էր։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ